Friday, January 18, 2013


 Շարժախաղերը ֆիզիկական դաստիարակության կարևոր միջոցներից են։  Շարժախաղերի ուսուցումը ուսումնական ծրագրում նախատեսված է տարրական դասարաններում։ Շարժախաղերը նպաստում են երեխաների առողջության ամրապնդմանը, ֆիզիկական զարգացմանը, ամրապնդում են նրանց կենսականորեն անհրաժեշտ շարժողական հմտությունները` քայլքը, վազքը, ցատկը, նետումները, զանազան արգելքների հաղթահարումը և այլն։  Մշակում են սովորողների շարժողական ընդունակությունները` արագաշարժությունը, ճարպկությունը, դիմացկունությունը, ուժը, կոորդինացիան, շարժումների հանաձայնեցումը և այլն։ Խաղերը  նաև  զարգացնում են  նրանց ուշադրությունը, համարձակությունը, ինքնավստահությունը, հնարամտությունը, օժանդակում են փոխօգնության, ընկերասիրության, համագործակցության դաստիարակմանը։
Տարրական դասարանների ծրագրում ընդգրկված խաղերը ունեն որոշակի ուղղվածություն,այսպես` վազքի, ցատկերի, նետումների, կոորդինացիայի, ինչպես նաև  գնդակը փոխանցելու, նետելու, վարելու ունակությունների ամրապնդմանը նպաստող խաղեր։
Խաղերի հաջող անցկացումը, պայմանավորված է խաղի ընտրությունից, խաղավայրի և գույքի նախապատրաստումից։
Դասերի համար խաղերի ընտրելիս պետք է  հաշվի առնվել.
-          դասին ներկայացվող խնդիրները,
-          երեխաների տարիքը, ֆիզիկական զարգացման և շարժողական հնարավորությունների մակարդակը,
-          խաղավայրի պայմանները, գույքի առկայությունը,
-          խաղի համար դասին հատկացված ժամանակը,
-          օդի ջերմաստիճանը,
-          շարժախաղին նախորդող  և հաջորդող վարժությունների կատարման ժամանակ երեխաների ստացած բեռնվածությունը։
Վնասվածքներից խուսափելու նպատակով, եթե խաղերն անցկացվում եմ մարզասրահում, ապա պետք է այն ազատել մարմնամարզական գործիքներից և խանգարող այլ գույքից։ Մարզահրապարակում խաղեր անցկացնելիս, խաղահրապարակի սահմանները պետք է նշագծել պատերից առնվազը 3- 4 մետր ներս, իսկ հատակը պետք է լինի հարթ, մաքուր և նշագծված։ Խաղերի համար անհրաժեշտ գույքը` ըստ չափի ու քաշի պետք է համապատասխանի սովորողների տարիքին և նրանց ֆիզիկական զարգացման ցուցանիշներին։
Շարժախաղերը անցկացնելիս, նախ պետք է հաղորդել խաղի անվանումը, ապա  պարզ, հակիրճ բացատրել կամ հիշեցնել խաղի կանոնները, որոնք պետք է զուգակցվեն խաղի առանձին վարժությունների և հնարների ցուցադրմամբ։
Եթե խաղը թիմային է, ապա դասարանի աշակերտներին պետք է բաժանել հավասար խմբերի, այն հաշվով, որ բոլոր խմբերը ֆիզիկական պատրաստականության մակարդակով լինեն մոտավորապես հավասար ուժի։ Խաղի բացատրումից, կանոնների հաղորդումից հետո, պետք է նաև նշել թե քանի րոպե են խաղալու կամ ինչ հաշվի դեպքում է  խաղը ավարտվելու։ Խաղը ավարտելուց հետո, անհրաժեշտ է անփոփել այն` բացահայտելով այն սխալները, որոնք թույլ են տրվել խաղի ընթացքում։
Շարժախաղերը հիմնականում անցնում են հուզականությամբ, որը նպաստում է նրանց շարժողական ակտիվության բարձրացմանը։
Տարրական դասարաններում շարժախաղեր անցկացնելիս նպատակահարմար է խաղի բեռնվածությունը չափավորել`
-          խաղի տևողության և կրկնումների քանակի փոփոխմամբ,
-          խաղահրապարակի չափերը մեծացնելով և փոքրքցնելով,
-          խաղին օգտագործվող գույքի քաշի փոփոխմամբ,
-          խաղի կանոնների պարզեցմամբ և բարդեցմամբ
-          խաղի միջև ընդմիջումների մեծացմամբ կամ կրճատմամբ։
Շարժախաղերը անցկացնելիս անհրաժեշտ է երեխաներին ծանոթացնել և նրանց մեջ ամրապնդել խաղերի համար պարտադիր հետևյալ կանոնները.
-          արագ և ճիշտ կանգնել իրենց տեղում խաղը սկսելու համար,
-          խաղը սկսել և ավարտել խաղավարի ազդանշանով,
-          խաղավարի խոսքը օրենք է,
-          խաղալ ազնվորեն, առանց խաբելու,
-          չվազել ու անցնել խաղի համար նշագծված խաղահրապարակի սահմանները,
-          հոգատար վարվել գույքի հետ,
-          հաղթելիս չգոռոզանալ, պարտվելիս` չտխրել։
Շարժախաղերի անցկացնելիս անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները և հիգիենիկ պահանջները։  

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ


Սպորտային մարմնամարզություն



Ալբերտ Ազարյան
                       
Մելբուռն 1956թ., Հռոմ 1960թ., 16-րդ եւ 17-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն: Ծննդյան ամսաթիվ: 1929
Հաղթանակների տարեթվեր: 1956, 1960





Հրանտ Շահինյան
Հաղթանակների տարեթվեր: 1952
Հելսինկի 1952թ. 15-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն:
Ծննդյան ամսաթիվ: 1923-1996






Էդուարդ Ազարյան
Մոսկվա 1980թ., 22 -րդ օլիմպիական խաղերի չեմպիոն:
Ծննդյան ամսաթիվ: 1958
Հաղթանակների տարեթվեր: 1980